«Բարսելոնան» անսպասելիորեն պարտվել է «Ռայո Վալեկանոյին»

«Բարսելոնան» անսպասելիորեն պարտվել է «Ռայո Վալեկանոյին»

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Ռայո Վալիեկանոն» հաղթեց իսպանացի կիսապաշտպան Ալվարո Գարսիայի եւ իսպանացի պաշտպան Ֆրանսիսկո Գարսիայի գոլերի շնորհիվ։Հանդիպման վերջում կատալոնացիները կրճատել են հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

«Ռայո Վալեկանոն» 43 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական: «Բարսելոնան» առաջին տեղում է՝ 9 միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»: