Ձերբակալված քննիչներից երկուսը Շիրակի մարզից են

Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում երեկ քննիչներ էին ձերբակալվել։
MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալված քննիչները չորսն են, որոնցից երկուսը՝ Շիրակի մարզից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին և 441-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահել, անցնելու հատկանիշներով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քննիչները գործը քննելու ընթացքում հանցավոր կապի մեջ են մտել երկու մեղադրյալների հետ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ գիշեր ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրելկամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։
Լիաննա Թորոսյան