Իրկուտսկի մերձակայքում վթարից 3 մարդ է մաhացել. տեսախցիկը ֆիքսել է պահը (տեսանյութ 18+)

Իրկուտսկի մերձակայքում վթարից 3 մարդ է մաhացել. տեսախցիկը ֆիքսել է պահը (տեսանյութ 18+)

Իրկուտսկի մերձակայքում վթարից 3 մարդ է մահացել։ Տեսախցիկը ֆիքսել է ողբերգական վթարի պահը։

Վթարը տեղի է ունեցել Բայկալյան մայրուղու 24-րդ կիլոմետրում։ «Toyota Corolla Fielder»-ի 36-ամյա վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի հատված ու բախվել էլեկտրական «Nissan Leaf»-ին, ինչի հետեւանքով 60-ից 65 տարեկան երեք ուղեւորներ մահացել են, հաղորդել է Տարածաշրջանային պետավտոտեսչությունը։

Վարորդները վնասվածքներով հոսպիտալացվել են բուժհաստատություն։ Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու միջադեպի պատճառները։

Մահացածները Կալինինգրադից և Մոսկվայի մարզից ժամանած զբոսաշրջիկներ են եղել, որոնք մեկնելիս են եղել օդանավակայան։