Մբապեն ուզում է դատի տալ Մարսելում գործող խորովածանոցին

Մբապեն ուզում է դատի տալ Մարսելում գործող խորովածանոցին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է դատի տալ Մարսելում գործող խորովածանոցին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական RMC Sport հրատարակությունը, փոխանցում է Armsport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստի փաստաբանները նկատել են, որ այն առանց ֆուտբոլիստի թույլտվության օգտագործում է Կիլիանի անունը կոմերցիոն նպատակներով։ Այսպիսով, խորովածանոցի մենյուն ներառում է բուլկիով քյաբաբ, որի նկարագրությունն այսպիսին է՝ «Կլոր՝ ինչպես Մբապեի գանգը»։

Նշվում է, որ Մբապեն միակը չէ, ում անունը օգտագործվում է մենյուում։ Օրինակ՝ հաստատությունը պատրաստում է բլիթներ՝ նվիրված Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիմիտրի Պայեին։