Շվեդիայում կարուսելի վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել

Շվեդիայի զվարճանքի այգում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ինը՝ վիրավորվել․ հայտնում է CNN-ը։
Ականատեսները պատմել են, որ Ստոկհոլմի Գրոնա Լունդ զվարճանքների այգում Jetline-ի երթուղու վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից և վթարվել։ Դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռ, շտապօգնության մեքենաներ և հրշեջ մեքենաներ:
Ոստիկանությունը և այգու աշխատակիցները հայտնել են, որ ինը երեխա և մեկ մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ երեքը ծանր վնասվածքներով:
Գրոնա Լունդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Ջեթլայնում լուրջ վթար է տեղի ունեցել, մենք աշխատում ենք փրկարար ծառայությունների հետ, այգին առայժմ փակ է։ Սա ողբերգական է և ցնցող, և ցավոք, մենք իմացանք, որ մեկ մարդ մահացել է», - ասել է այգու խոսնակը։
Տեսանյութը՝ այստեղ