Կիլիան Մբապեն ավարտին է հասցնում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մանրամասները

Կիլիան Մբապեն ավարտին է հասցնում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մանրամասները

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այժմ ավարտում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մանրամասները։ Այս մասին իր սոցցանցային էջերում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ նրա՝ Մբապեն հունվարից ունի Մադրիդի «Ռեալի» պաշտոնական պայմանագրի առաջարկը, վերջնական մանրամասները ճշտվում են:

Կիլիանի և որևէ այլ ակումբի միջև բանակցություններ չեն ընթանում, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու վրա:

«Մբապեն կստանա ահռելի վարձատրություն, սակայն նրա ֆիքսված աշխատավարձը նման կլինի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վինին և Բելինգհեմը»,- ընդգծել է ինսայդերը։