ԵՄ պաշտպանական ռազմավարությունը չի նախատեսում համաեվրոպական բանակի ստեղծում. Բորել

ԵՄ պաշտպանական ռազմավարությունը չի նախատեսում համաեվրոպական բանակի ստեղծում. Բորել

ԵՄ պաշտպանական ռազմավարությունը չի նախատեսում համաեվրոպական բանակի ստեղծում. ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք չենք խոսում եվրոպական բանակ ստեղծելու մասին», - նրա խոսքերը մեջբերել է  РИА Новости-ն։

Նրա խոսքով, եվրոպական երկրների բանակները կշարունակեն գոյություն ունենալ ինքնուրույն, սակայն անհրաժեշտ կլինի ավելի սերտ համակարգում և փոխգործակցություն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հավանություն են տվել միության առաջին պաշտպանական «Ռազմավարական կողմնացույց» հայեցակարգին:

ԵՄ խորհուրդը հայտնել է, որ Եվրամիության պաշտպանության համաձայնեցված հայեցակարգը ենթադրում է 5 հազար հոգուց ձևավորված արագ արձագանքման ուժերի ստեղծում։