ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Ուկրաինայում «Դաշույն» հիպերձայնային համալիրների նոր կիրառման մասին

ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Ուկրաինայում «Դաշույն» հիպերձայնային համալիրների նոր կիրառման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Սեւ եւ Կասպից ծովերի ջրավազաններից Ուկրաինայի ռազմական օբյեկտներին հարվածելու նպատակով «Դաշույն» («Кинжал») հիպերձայնային համալիրների, ինչպես նաեւ «Տրամաչափ» («Калибр»)  թեւավոր հրթիռների նոր կիրառման մասին, հաղորդել է «Интерфакс-АВН»-ն։

«Կասպից ծովի ջրավազանից արձակված «Տրամաչափ» թեւավոր հրթիռներով, ինչպես նաեւ Ղրիմի օդային տարածքից «Դաշույն» ավիացիոն, հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի Զինված ուժերի  վառելիքաքսուքային նյութերի խոշոր բազան Նիոկալեւի մարզի Կոնստանտինովկա բնակավայրի շրջանում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Այդ բազայից  էին իրականացվում ուկրաինական ռազմատեխնիկայի վառելիքի հիմնական մատակարարումներն Ուկրաինայի հարավի մարտական գործողությունների շրջաններում»,- ասել է նա։ «Սեւ ծովի ջրավազանից ծովային բազավորման «Տրամաչափ» թեւավոր հրթիռներով Նեժինսկի նորոգման գործարանում ոչնչացվել են մարտական գործողություններում վնասված ուկրաինական ռազմատեխնիկայի նորոգման արտադրամասերը»,- ասել է նա։

Ուկրաինայում «Դաշույնի» առաջին մարտական կիրառմամբ գործողության մասին պաշտոնապես տեղեկացվել է առաջին անգամ։

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 18-ի գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել է «Դաշույն» հիպերձայնային հրթիռային համալիր, ոչնչացվել է ուկրաինական զորքերի հրթիռների եւ ավիացիոն զինամթերքի ստորգետնյա խոշոր պահեստ Իվանո-Ֆրանկովսկի մարզի Դելյատին բնակավայրում։ «Դաշույնը» գերճշգրիտ հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռների ավիացիոն համալիր է։ Ստեղծվել է գործողության հեռահար շառավղով МиГ-31 - МиГ-31К արդիականացված կործանիչի հիման վրա։ Ռուս զինվորականների խոսքով՝ այն կարող է խոցել թիրախն ավելի քան 2 000 կիլոմետր հեռավորության վրա, միաժամանակ երաշխավորված է, որ կհաղթահարի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության բոլոր առկա եւ նոր ստեղծվող համակարգերը։

Տեղեկացվել է, որ Հարավային ռազմական օկրուգում փորձնական հերթապահություն են իրականացնում տասը «Դաշույն» МиГ-31К-եր։ 2018թ. ապրիլից դրանք հերթապահում են Կասպից ծովում։ Բացի այդ, զինվորականները տեղեկացրել են մինչեւ 2024թ. պլանների մասին, որոնց համաձայն՝ այդ համալիրներով համալրվելու են Կրասնոյարսկի երկրամասի ավիացիոն գնդերը։ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը  2019թ. դեկտեմբերին տեղեկացրել էր, որ Ռուսաստանն ընդլայնում է «Դաշույն» հիպերձայնային ավիացիոն համալիրի կիառման աշխարհագրությունը եւ այն արդեն փորձարկել է Արկտիկայում։

2021թ. օգոստոսի 24-ին «Բանակ-2021» ռազմատեխնիկական համաժողովում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 500 մլրդ ռուբլու նոր պայմանագրեր է կնքել սպառազինության մատակարարման եւ ռազմական տեխնիկայի արդիականացման վերաբերյալ։ Մասնավորապես, պայմանագրերից մեկով զինվորականները սկսել են գնել «Դաշույն» ավիահամալիրներ։

«Մենք արտադրում ենք այդ հրթիռները։ Դրանք, նախ, գերճշգրիտ են, հասնում են թիրախին մեծ հեռավորության վրա։ Գումարած՝ շատ բարձր արագություն ունեն, այդ հրթիռը խփել փաստացի անհնար է։ Մեր հրթիռներին դիմակայելու հնարավորություն առայժմ գոյություն չունի»,- «Դաշույն» համալիրների մասին 2021թ. սեպտեմբերի 1-ին ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։

Մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ տեղեկացրել է Ուկրաինայում գործողությանը Կասպիական նավատորմիկի մասնակցության մասին։ Մի շարք նավեր հագեցած են մեծ հեռահարության «Տրամաչափ» թեւավոր հրթիռներով։

«Տրամաչափը» ռուսական թեւավոր հրթիռների ընտանիքից է, ստեղծել են «Նովատոր» ՓԿԲ-ն, օդատիեզերական պաշտպանության «Ալմազ-Անթեյ» կոնցեռն ԲԸ-ն։ Այդ հրթիռներով զինվում են ռուսական ժամանակակից նավերն ու սուզանավերը։