Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել․ ո՞րն է պատճառը
Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում հետաձգվել է 29 չվերթ, եւս երկու չվերթ չեղարկվել է: Այս մասին հայտնի է դարձել «Яндекс. Расписание» սերվիսի տվյալներիվ։
Երևանի ժամանակով 08.25-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 8 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 15, «Շերեմետեւոյում»՝ 6, իսկ «Դոմոդեդովոյում» չեղարկվել է 2 չվերթ։
Մոսկվայում եւ մարզում տեղի հիդրոմետկենտրոնը հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ օդի ցածր ջերմաստիճանի պատճառով։ Մայրաքաղաքում սպասվում են ձյուն, մերկասառույց։ Ցերեկը ջերմաստիճանը կիջնի -12°С-ից։