Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման գաղափարի վատ պտուղները դրսևորվեցին Արցախում․ Աբրահամյան

Արցախի՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ լեռնաշղթան Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով օկուպացվել են և բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել Արցախի կենսունակության համար։ Այս մասին այսօր՝հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման այդ գաղափարի վատ պտուղները դրսևորվել են Արցախում և սրա հետևանքով Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգային բավական ծանր իրավիճակի մեջ են։

Փաստացի վտանգի տակ է նաև Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է թե՝ Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման գաղափարը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը համոզմունք հայտնեց այն մասին, որ Փաշինյանի առաջ քաշած այդ գաղափարը տարածքները խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մասն են կազմում․

«Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա։ Հայաստանը չունի այլընտրանք, քան ունենալու ժամանակակից ուժեր, արդիական բանակ»։

Մանրամասները՝ տեսանյությում։