Եռակողմ հանդիպումից հետո շարունակվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Բեռլինում Գերմանիայի ԱԳՆ մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ քննարկումները կշարունակվեն վաղը։