Ռևանշը «հիվանդ» Հայաստանի առողջացման միակ ճանապարհն է, իսկ նոր ուժ չի ծնվելու․ Արտակ Զաքարյան

Ռևանշը «հիվանդ» Հայաստանի առողջացման միակ ճանապարհն է, իսկ նոր ուժ չի ծնվելու․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես և ասում էինք` Նիկոլը գնաց եվրասիական դաշտ: Գնալու է նաև ՀԱՊԿ: Մինչ այդ, սխալ և հանցագործ հաշվարկի հիման վրա, Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց` Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ: Հույս ուներ, որ ռուսներն ուկրաինայում պարտվելու են արևմուտքին: Հիմա, երբ բոլորին հասկանալի է, որ Ուկրաինան և արևմուտքը պարտության ճանապարհին են` հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում:

Ինչքա՞ն կարելի է պետությունը զոհաբերել, մեկ անձի անձնական շահերի, վախերի ու մորթապաշտության դիմաց:

Ալիևի աչքը լույս: Ադրբեջանն ինքն իրենով ոչինչ չարժե (որովհետև լրիվ կորցրել է ինքնիշխանությունը), բայց բախտը բերելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հավաքական ընդդիմությունը, գործնականում չի գիտակցել, որ միայն միասնաբար է հնարավոր փոխել այս աղետաբեր խայտառակությունը:

Արդեն պարզ տեսանելի է, որ առանց Արցախ` չկա նաև Հայաստան:

Ռևանշը` «հիվանդ» Հայաստանի առողջացման միակ հնարավոր ճանապարհն է: Ռևանշ կարող են իրականացնել միայն ընդդիմության ազգային ուժերը` միասնաբար: Դա գաղափարական և ծրագրային հսկայական աշխատանք է ենթադրում:

Իսկ նոր ուժ` ինչպես սպասում են ոմանք` չի ծնվելու: Թեկուզ 10 տարի սպասեք»։