ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել. այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու վերաբերյալ։

Լաչինի միջանցքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։