ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար. հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Երեքշաբթի ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Շոյգուն երեքշաբթի երեկոյան կայցելի Իրանի մայրաքաղաք։ Իրանական հրատարակությունը գրել է, որ նա հանդիպելու է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թեհրանն ու Մոսկվան խորացրին իրենց երկկողմ կապերը, հատկապես ռազմական ոլորտում. նշում է Reuters-ը։

Օգոստոսին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ Իրանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը չի ենթարկվի աշխարհաքաղաքական ճնշմանը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին խնդրել է դադարեցնել Մոսկվային անօդաչու թռչող սարքերի վաճառքը:

Տեսանյութը՝ այստեղ