«Հնարավոր են տարբեր հետևանքներ». բժիշկը զգուշացրել է հնդկաձավարի վտանգավորության մասին

 «Հնարավոր են տարբեր հետևանքներ». բժիշկը զգուշացրել է հնդկաձավարի վտանգավորության մասին

Էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն հայտնել է, որ հնդկաձավարը կարող է գրգռել աղեստամոքսային տրակտը։ Մասնագետի խոսքով՝ հնդկաձավարը պետք է զգուշությամբ օգտագործեն գրգռված աղիքի համախտանիշով, դիսբակտերիոզով կամ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների պակասով տառապողները։

Այն կարող է օրգանիզմի «անպատշաճ ռեակցիա» առաջացնել՝ այրոցի, որովայնի անհարմարության և գազերի տեսքով: Հնդկաձավարը կաթով, շաքարով և այլ քաղցր հավելումներով պետք է բացառել նյութափոխանակության խանգարումներ ունեցող մարդկանց սննդակարգից։

Այս դեպքում ավելի լավ է շաքարը փոխարինել մրգի կտորներով, հատապտուղներով կամ չրերով, խորհուրդ է տվել փորձագետը։

Նատալյա Լազուրենկոն հիշեցրել է ֆիտիկ թթու պարունակող հացահատիկի օգտագործման վտանգների մասին, որը ներառում է նաև հնդկաձավարը։

«Նման արտադրանքն օգտագործելուց հետո աղիներում կարող եք դղրդյուն, փքվածություն և ցավ զգալ։ Հետեւաբար, կա ընդհանուր առաջարկություն՝ թրջել հատիկները, այսինքն՝ խմորում իրականացնել։ Դրանից հետո հացահատիկն օգտագործեք ձեր հայեցողությամբ»,- ամփոփել է Լազուրենկոն։