Մուգ շոկոլադի նոր օգուտ․որքա՞ն հաճախակի այն ուտել՝ շաքարախտի առաջացման վտանգը նվազեցնելու համար
Հարվարդի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ մուգ շոկոլադի օգտագործումը կարող է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը։ Ինչպե՞ս է սա աշխատում:
Շաքարախտը կապված է քաղցրավենիքի հաճախակի օգտագործման հետ, ինչը սխալ է։ Օրինակ՝ կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադը ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցավ։ Դրա դրական հատկություններն ապացուցելու համար գիտնականները լայնածավալ փորձ են անցկացրել։ Նրանք 25 տարվա ընթացքում վերահսկել են 300 հազար մարդու քաղցրավենիքի օգտագործումը՝ հաշվի առնելով նրանց ընդհանուր սննդակարգը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և այլ սովորություններ։
Պարզվել է, որ այն հետազոտողները, ովքեր շաբաթական 5 անգամ կերել են մոտ 28,3 գ շոկոլադ, 10%-ով ավելի քիչ են հակված 2-րդ տիպի շաքարախտի զարգացմանը։ Արդյունքները ներկայացվել են BMJ ամսագրի համար նախատեսված հոդվածում։
Սակայն գիտնականներն ընդգծել են, որ չի կարելի հույս դնել շոկոլադի վրա՝ որպես նյութափոխանակության խանգարումների կանխարգելման միակ միջոց։ Անհրաժեշտ է նաև կանոնավոր մարզվել, հրաժարվել վատ սովորություններից, սովորել աշխատել սթրեսի հետ և կարգավորել սննդակարգը։