Պուտինին հարցրի՝ ի՞նչ անեմ, որ կրակը դադարեցվի, ասաց՝ հինգ շրջանները պետք է տաս․ Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին էի զանգել ծննդյան օրվա առիթով շնորհավորելու։

Շնորհավորական խոսակցությունից հետո ՌԴ նախագահը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների և օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակը դադարեցնելու համար։ Ասացի, որ համաձայն եմ, մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը։  Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Նույն օրը երեոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, վերջինս տեղեկացրեց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն, Ալիևն ասել է, որ պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն համաձայն չէ հրադադար հաստատել։ Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ Ալիևը կրակի դադարեցման համար նախապայման ունի․ ակնկալում է, որ առանց մարտի իրենց կհանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով կնահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկության տակ, որ ջուր վերցնեն ոռոգման նպատակով»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում