Արցախի օկուպացված տարածքները մեծ տեմպերով ականազերծվում են

Անցած՝ 2021թ․ ընթացքում Ադրբեջանն ականազերծել է Արցախի օկուպացված տարածքից 20 հազար հա ականազերծել է։ Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Միլի Մեջլիսում Ասադովը հայտարարել է նաև, որ ընթացիկ տարում երկու անգամ ավել՝ 40 հազար հա են նախատեսում ականազերծել ու ընդգծել, որ գյուղատնտեսական մեծ պոտենցիալ է տեսնում Ադրբեջանն Արցախի բռնազավթած հատվածում։
«Նախագահ Ալիևի հրահանգով՝ շուրջ 100 հազար հա-ի վրա ցանքս կկատարվի այս տարի»,-ասել է Ադրբեջանի վարչապետը։
Արցախի գյուղատնտեսական հողահանդակների զգալի մասը 2020թ․ Ադրբեջանի՝ Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայտնվել են այդ երկրի վերահսկողության տակ, ու ենթադրելի էր, որ Ադրբեջանի բռնապետն Արցախի բռնազավթած տարածքներն անհապաղ օգտագործելու է՝ փորձելով հնարավորինս օգուտ քաղել ու շատ լավ գիտակցելով, որ հայկական տարածքների վերաազատագրումը ժամանակի հարց է։ ա