Արմեն Աշոտյանը անհայրենիք, տականք Նիկոլի հալածյալն է․ Աննա Մկրտչյան

Արմեն Աշոտյանը անհայրենիք, տականք Նիկոլի հալածյալն է, քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ հետապնդումը չունի որևէ իրավական հիմք։ Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանին կալանավորելու որոշման մասին։
«Էրդողանի ձեռքը տված և Նիկոլի վզին հագցրած ստրկության ժնջիլը թույլ է տալիս իրեն ամեն ինչ անել։ Էդ մարդիկ Նիկոլից գոհ են»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ՀՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ էին ձերբակալել։ Այսօր նա կալանավորվեց երկու ամսով:

MediaHub-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ 
Մանրամասները՝ տեսանյութում