Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք  է ակնկալում․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և մերժում է ակնկալում ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին տեղեկատվության արտահոսքից հետո։ Հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Մոսկվան չի զարմանա, եթե պարզվի, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Երևանին իսկապես պարտադրվել են ռուսական բազան ու սահմանապահներին արևմտյան մասնագետներով փոխարինելու ծրագրեր։

«Չենք զարմանա, եթե պարզվի, որ փաստաթղթում նախատեսվում է ռուս սահմանապահներին փոխարինել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասնագետներով, ընդլայնել ամերիկացիների և ԵՄ-ի դիվերսիան գործունեությունը Հայաստանի սահմանին Ադրբեջանի և Իրանի դեմ, նաև վերակողմնորոշել Հայաստանի կարևոր ենթակառուցվածքներն ու էներգահամակարգը»,- ընդգծել Է Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը «նպատակ են դրել քանդել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության ոլորտներում, նաև խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մեխանիզմները»։

«Արևմտյան երկրները ձգտում են վեճ առաջացնել Հարավային Կովկասում մերձավոր հարևանների միջև։ Ընդ որում, Հայաստանն ընդամենը գործիք է, որի միջոցով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ծրագրում են նոր մեծ հրդեհ բռնկել»,- ասել է Զախարովան։