Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանաման միջոցները մնացին անփոփոխ (տեսանյութ)

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանաման միջոցները մնացին անփոփոխ (տեսանյութ)

«Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ, «Իմնեմնիմի»-ի գործով մեղադրյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանաման միջոցները մնացին անփոփոխ։

Դատավորը մերժեց 3 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Հանրային մեղադրողը միջնորդել էր փոփոխել խափանաման միջոցները՝ պատճառաբանելով պայմանների խախտումը։

Մայիսի 21-ին դատարանի որոշմամբ՝ նրանց համար խափանման միջոց ընտրվել էր վարչական հսկողությունը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Սամսոնյանն ու Սաղաթելյանն ազատությունից զրկվել են պոդկաստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։