Լիպեցկի ուղղիչ գաղութից փախած բանտարկյալներից երկուսը հայտնաբերվել են (տեսանյութ)

Լիպեցկի թիվ 2 ուղղիչ գաղութից փախած բանտարկյալներից երկուսը հայտնաբերվել են։
Սոցցանցերից ստացված տեղեկատվության համաձայն՝ փախուստի դիմած անձինք ձերբակալվել են Տամբովի մարզի Պետրովսկոյե բնակավայրում, հայտնել է «Իզվեստիան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանտարկյալներ են փախել Լիպեցկի «Ուղղիչ գաղութ 2»-ից այս գիշեր՝ առավոտյան ստուգատեսից առաջ։
Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներն առավոտյան ստուգատեսից անմիջապես հետո պարզել էին, որ Լիպեցկի գաղութից 6 բանտարկյալ փախել է։ Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ահազանգել են թունել հայտնաբերելուց հետո, որի օգնությամբ դատապարտյալներին հաջողվել է փախչել։
Փախուստի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։
Լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել Լիպեցկի շրջանի գաղութից փախած վեց բանտարկյալներից հինգի մասին:
Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ նրանք դուրս են եկել թունելով։ Ծառայողական բոլոր կազմերը բերվել են զգոնության ռեժիմի, հանցագործներին որոնում են։