Խաղաղության օրակարգում էլ կան սպառնալիքներ․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղության օրակարգը իրականում փաստաթուղթ չէ, այն մտածողություն է և հարցերի որոշակի դիտանկյուն։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք էլ դեռ այդ մտածողությունը չեն որդեգրել, դա էլ է ճանապարհ, որը հեշտ չէ։

«Իսկ այդ ճանապարհը ենթադրում է դիմադրություն, դիմադրությունը՝ պայքար։ Իսկ ո՞վ է ասել, որ պայքարը մեր և ուրիշների մեջ է։ Այդ պայքարն առաջին հերթին մեզնից յուրաքանչյուրի մեջ է, քանի որ ոչ մեկ պատմական հիշողությունից զերծ չէ»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ իրենք զգում են այնպես, ինչպես ժողովուրդն է զգում, իրենք հասկանում են այնպես, ինչպես ժողովուրդն է հասկանում։

«Բայց, ամեն դեպքում, Հայաստանում այդ պրոցեսը գնում է։ Էլի եմ ասում՝ վատն այն է, որ դա միայն մեր ուզելով չէ, միայն մեզնից չի կախված։ Բայց և պետք է հասկանալ, որ խաղաղության օրակարգում էլ կան սպառնալիքներ»,- ներկայացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։