Ի՞նչ արժե սելֆին «Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարկի հետ

Ի՞նչ արժե սելֆին «Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարկի հետ

Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հայտնիներ են հրաժարվում փողոցում երկրպագուների հետ լուսանկարվելուց։

Վերջերս նրանց թվում է հայտնվել նաեւ Էմիլիա Քլարկը։ «Գահերի խաղի» աստղը հոգնել է սելֆիի պարբերական խնդրանքներից։ Այժմ դերասանուհու հետ լուսանկար ունենալու համար երկրպագուները պետք է ներկա գտնվեն հատուկ միջոցառումներին, որոնց նա մասնակցում է: Օրինակ՝ շուտով Լոնդոնում տեղի կունենա «Dream It Fest» միջոցառումը, որին ներկա կլինի Էմիլիան։

Միայն թե սա միակ պայմանը չէ։ Բացի միջոցառմանը մասնակցելուց՝ երկրպագուները պետք է վճարեն 150 ֆունտ ստերլինգ մեկ լուսանկարի համար:

Ընդ որում, վճարովի ծառայությունների ցանկը չի սահմանափակվում միայն սելֆիներով։ Եթե ​​ցանկանում եք հանդիպել Էմիլիային, ողջունել նրան ու կարճ զրույց ունենալ, ստիպված կլինեք վճարել 400 ֆունտ ստերլինգ։

Աղբյուրը՝ Graziamagazine