Կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը՝ Թրամփին

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը սպառնացել է, որ Եվրոպան կարող է միավորել ուժերը այլ երկրների հետ՝ արձագանքելու ԱՄՆ մաքսատուրքերին։
«CNBC»-ին տված հարցազրույցում Հաբեկը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փոխել իր դիրքորոշումը ճնշման տակ, և դրա տրամաբանական հետևանքը նրա վրա էլ ավելի մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտությունն է։
«Այժմ այդ ճնշումը պետք է գործադրվի Գերմանիայից, Եվրոպայից՝ այլ երկրների հետ դաշինքով, և այդ ժամանակ մենք կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ այս բազկամարտում»,- ասաց նա։