Ինտերը ոչ-ոքի խաղաց Նապոլիի հետ, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ինտերը ոչ-ոքի խաղաց Նապոլիի հետ, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ինտեր»-«Նապոլի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, Միլանի «Ինտերը», որն ընթացիկ Ա սերիայի հաղթանակի գլխավոր հավակնորդն է, 29-րդ տուրում ոչ-ոքի խաղաց երկրի գործող չեմպիոն «Նապոլիի» հետ:

Հանդիպման առաջին գոլը խփեց պաշտպան Մատեո Դարմիանը մեկ այլ պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի փոխանցումից հետո առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ։ Հանդիպման 81-րդ րոպեին «Նապոլիի» պաշտպան Խուան Ժեզուսն օգտվեց «Ինտերի» պաշտպանության սխալից և գնդակն ուղարկեց ցանցը։

«Նապոլիի» լավագույն ռմբարկու Վիկտոր Օսիհենն ընդգրկվել է թիմի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։ Ոչ-ոքին Ինտերին թույլ տվեց 29 խաղում վաստակել 76 միավոր։ Առաջնության ավարտից 9 տուր առաջ Սիմոնե Ինձագիի թիմի և երկրորդ տեղում ընթացող «Միլանի» միջև տարբերությունը 14 միավոր է։

«Նապոլին» նոր գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնեի գլխավորությամբ 45 միավորով 7-րդ տեղում է։