Լիտվան պատրաստ է տեղակայել ՆԱՏՕ-ի միջուկային զենքն իր տարածքում

Լիտվան պատրաստ է քննարկել սահմանադրության փոփոխության հարցը, եթե ՆԱՏՕ-ի դաշնակիցներն առաջարկեն միջուկային զենք տեղակայել իր տարածքում։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է գնահատել Լիտվայի Հանրապետության Սահմանադրության 137-րդ հոդվածը փոփոխելու հնարավորությունները, եթե մեր դաշնակիցներն առաջարկեն Լիտվայում միջուկային զենքի կամ դրա բաղադրիչների տեղակայման որոշակի իրական ծրագրեր, ինչպես նաև վերանայել այլ պարտավորություններ», - հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիեն ուրբաթ օրը։
Լիտվայի Սահմանադրության 137-րդ հոդվածն արգելում է զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը։
«Այնուամենայնիվ, ոչ ոք դեռ չի առաջարկել Վիլնյուսում միջուկային զենք ընդունել»,- նշել է Շակալենեն։