Մեծ Բրիտանիան մտադիր է անորոշ ժամկետով խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում

Մեծ Բրիտանիան մտադիր է անորոշ ժամկետով խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում

Մեծ Բրիտանիան մտադիր է անորոշ ժամկետով խաղաղապահ զորախումբ տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Գրել է «The Times»-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան աղբյուրին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ուկրաինական տարածք կուղարկվի մոտ 10 հազար խաղաղապահ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապահովել է «զգալիորեն ավելի մեծ թվով» երկրների աջակցությունը, որոնք պատրաստ են քննարկել խաղաղապահներ ուղարկելու հարցը: