Ռուսաստանի կառավարության հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը․ Միլլերը՝ Լավրովի մասին

Ռուսաստանի կառավարության հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը․ Միլլերը՝ Լավրովի մասին

Ռուսաստանի կառավարության հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ «Հայաստանը շարժվում է արևմուտքի կողմը, և ՌԴ-ն կպատասխանի Հայաստանին»:

«Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են սպառնալի հռետորաբանությամբ ու սպառնալի գործողություններով, որոնք Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցուցադրել ու պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը։

Նա հերքել է Լավրովի այն հայտարարությունը, որ «Արևմուտքը փորձում է վերահսկել Մոլդովայի ղեկավարությունը»:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել է«, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արևմտյան երկրները սկսել էն միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին։ Որպես օրինակ նա նշել էր Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Արևմուտքի քաղաքականությունը։