ԼՂ-ին չորս միլիարդ դրամ լրացուցիչ աջակցություն կտրամադրենք․ Փաշինյան

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամն օր օրի սրվում է։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թշնամու կողմից Լաչինի միջանցքը մոտ քսան օր փակ պահելուն։

Նրա խոսքով՝ ԼՂ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։

«Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, կա պարենի խնդիր. հումանիտար կառավարման գործով ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ենք ձևավորել, որը կառավարելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Արցախին հրատապ օգնություն է ցուցաբերելու Հայաստանը։

«ԼՂ-ին չորս միլիարդ դրամ լրացուցիչ աջակցություն կտրամադրենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։