Բախվել են Ford Transit-ն ու Opel-ը. վերջինները հայտնվել են ձորում

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել են Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհին տեղացած առատ ձյունն ու ճանապարհի մերկասառույցն է եղել, իսկ ճանապարհը սպասարկող ճանշինը գուցե մտածել է, որ ինքն այդտեղ անելիք չունի, ու եթե ճանապարհից հեռացնեին ձյունն ու մաքրեին սառույցը, վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ վթարից առաջ ու վթարից հետո էլ՝ 3 ժամ անց, ճանշինը չկար ու չկար, իսկ վարորդները «քաղցր խոսքեր» էին շռայլում ճանապարհը սպասարկող ճանշինականներին: