Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ

Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց 39-71կենտ 42-218զույգ համարների,Գ. Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան,Մայիսի 9-ի, Մխչյան,Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկով, Եղ.Թադեվոսյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի,  Գորգագործների,  Չեխովի փող.1-30 համարների ջրամատակարարումը: 

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 24-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Ա.Շահինյանի 1-3 նրբ., Ավան 8,10 փողոցների Ավան Խուդյակովի   61-186/2  տների, Ա.Շահինյանի 5 նրբանցքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: