Բռնցքամարտի կանանց հավաքականը 7 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։
Առաջնությանը նախապատրաստվելու փուլում սա արդեն մեր ընտրանու 3-րդ հավաքն է:
Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։
Մեր ընտրանին մրցավայր կմեկնի հոկտեմբերի 12-ին։