Դու հավետ իմ սրտում ես․ Լերա Կուդրյավցևան՝ Արա Մարտիրոսյանի մասին

Հայտնի ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր ցավն ու ափսոսանքն է հայտնել Արա Մարտիրոսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։
«Աստված իմ, ես հենց նոր իմացա ընկորջս կորստի մասին՝ արտիստ, կոմպոզիտոր և, պարզապես, հրաշալի մարդ։
Արա, այդ ինչպե՞ս։ Ես, ուղղակի, շոկի մեջ եմ։ Աստված իմ։ Ես հիշում եմ մեր օրերը Փարիզում, թե ինչպես էինք ծիծաղում։ Ավետ Բարսեղյանի հետ դուք երգեր էիք գրում, մենք քննարկում էինք ու երազում շատ բաների մասին։ Չեմ կարողանում հավատալ։ Արա, դու հավետ իմ սրտում ես։ Լացում եմ»,-ինստագրամյան իր էջում գրել է Կուդրյավցևան՝ կցելով Արա Մարտիրոսյանի հետ համատեղ կատարման տեսագրությունը։