Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդումը փոխանցվել է ՔԿ

Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդումը փոխանցվել է ՔԿ

 ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը գրել է․

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշոտ Փաշինյանին առևանգել են Շենգավիթում՝ հայրական տան մոտակայքից։