Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սպասվում են պարգևատրումներ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սպասվում են պարգևատրումներ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 22-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1.Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին,  Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է որոշման մեջ։