Կկարողանա՞ք պատասխանել բոլոր հարցերին և ստանալ «ՏԱՂԱՆԴ» կոչումը

Կկարողանա՞ք պատասխանել բոլոր հարցերին և ստանալ «ՏԱՂԱՆԴ» կոչումը

«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը։ Ֆիլմի սցենարը գրել են Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլոբոդսկին ռեժիսորի մասնակցությամբ։ Նկարահանումներն անցկացվել են 1966 թվականին «Մոսֆիլմի» տաղավարներում, ինչպես նաև Ղրիմում՝ Յալթայի կինոստուդիայի բազայում, Կովկասում՝ Կրասնայա Պոլյանայի շրջանում և Աբխազիայում՝ Ռիցա լճի հովտում։

Դերերը կատարել են Ալեքսանդր Դեմյանենկոն, Նատալյա Վառլեյը, Վլադիմիր Էտուշը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ռուսլան Ախմետովը, Յուրի Նիկուլինը, Գեորգի Վիցինը, Եվգենի Մորգունովը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կովկասում։