Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցն օրակարգում չէ, դրա անհրաժեշտությունը չկա․ Խանդանյան

Ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ որոշում կա այս պահին Սիմոնյանի պաշտոնանկության վերաբերյալ, քանի որ հանրության որոշ շերտեր, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նման պահանջ էին ներկայացրել։ 

Հարցին, թե չի՞ քննարկվում նաև Հայկ Կոնջորանին ԱԺ նախագահ նշանակելու հարցը, վերջինս պատասխանեց․

«ԱԺ-ն 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որն էլ շարունակում է իրականացնել իր գործառույթները և որևէ այլ տիպի քննարում մեր խմբակցությունում չկա։  Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,-ընդգծեց Խանդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում