Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել են Սերբիայի առաջին լիգայի հաղթող

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել են Սերբիայի առաջին լիգայի հաղթող

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում դարձել են կանանց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալակիրներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես են գալիս նաեւ  կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը:

«Ցրվենա Զվեզդան» նաև բրոնզե մեդալ էր նվաճել հոկտեմբերի 1-ից 7-ը Ալբանիայում անցկացված կանանց Եվրոպայի ակումբային գավաթում: