Հայաստանում հայրը ծեծել է դստերը՝ «Ինստագրամ»–ում գրանցվելու համար

Հայաստանում հայրը ծեծել է դստերը՝ «Ինստագրամ»–ում գրանցվելու համար

Հայաստանում ընտանիքի հայրը ծեծի է ենթարկել կնոջն ու անչափահաս դստերը, վերջինիս՝ «Ինստագրամ»–ում գրանցվելու համար։ Այս մասին Mediahub.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Մ․Թ․–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի օգոստոսին բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել կնոջ' մարմնի տարբեր մասերին, պատճառելով ֆիզիկական ցավ։ Մ․Թ․–ն «Ինստագրամ» սոցիալական հավելվածն օգտագործելու պատճառով հարվածներ է հասցրել իր անչափահաս՝ 16–ամյա դստեր գլխին, ուսերին, դեմքին, ոտքերին, ապա կատարել բռնի այլ գործողություն' քաշել վերջինիս մազերից։

Հանցանքը կատարվել է ՀՀ քրեկան օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով:

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։