Փաստաբանի նկատմամբ բռնությանը ՄԻՊ-ը համարժեք չի արձագանքել․ Ֆարմանյան

Փաստաբանի նկատմամբ բռնությանը ՄԻՊ-ը համարժեք չի արձագանքել․ Ֆարմանյան

Խիստ դատապարտելի է փաստաբանների նկատմամբ բռնությունը։ Այդ մասին այսօր գլխավոր դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ արդեն CCBE-ի կողմից խստագույն դատապարտում կա այս դեպքի հետ կապված։

«Նախորդ անգամ փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններն ազատվեցին աշխատանքից, իսկ փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքով աննախադեպ բան է տեղի ունեցել՝ խոշտանգվել է նրա վստահորդը, իսկ իր նկատմամբ քրեական օրենսգրքով հանցակազմ ունեցող քայլեր են իրականացվել։ Մենք ուզում ենք, որ գլխավոր դատախազը իրազեկվի, թե ինչ է կատարվում երկրում»,- նկատեց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակից արձագանքը ևս համարժեք չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։