Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին հունիսի 2-ին «Известия»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեեւը։
«Մոսկվայում, համաձայն պետությունների ղեկավարների հանձնարարականների, մեկնարկել է եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ վարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ»,- ասել է նա։