Քենդալ Ջենները թափանցիկ մաքսի զգեստով լուսանկար է հրապարակել

Քենդալ Ջենները թափանցիկ մաքսի զգեստով լուսանկար է հրապարակել

Մոդել Քենդալ Ջենները սոցցանցում հրապարակել է արձակուրդում արված մի շարք լուսանկարներ, որոնցում նա կեցվածք է ընդունել արևային ակնոցներով և Bottega Veneta ապրանքանիշի «Raffia» լողափնյա պայուսակով, մինչև ծնկներն հասնող թափանցիկ հագուստով։ 

Թե կոնկրետ որտեղ է ժամանակ անցկացնում Քենդալ Ջենները, սոցցանցերում նշված չէ։ Սակայն Footwear News-ը հրապարակել է նրա նկարները նույն հանդերձանքով և նշել, որ դրանք արվել են Ֆրանսիայի հարավում՝ Անտիբում, ուր մոդելը ժամանել է Կաննի 76-րդ կինոփառատոնի ժամանակ։

Նույն պորտալը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մոդելն արձակուրդի ժամանակ որպես կոշիկ ընտրել է հարմարավետ կոշիկներ   սպորտային և փողոցային ապրանքանիշերից, ինչպիսիք են Nike-ը, Converse-ը կամ Birkenstock-ը։