Նարեկ Նիկողոսյանը 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել ՀՀ հավաքականի համար. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երեք բրոնզե մեդալ են նվաճել։
65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել մաև 48 կգ քաշային Սաշա Պետրսյանը, ով ժամանակից շուտ 12-0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին, և 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը, ով նույնպես ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթել էր իտալացի ըմբիշին: