Չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանը զգուշացրել է ՌԴ-ին ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին. Պեսկով

Չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանը զգուշացրել է ՌԴ-ին ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին. Պեսկով

Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացված ենք եղել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի կողմից ռուսական կողմին նախազգուշացնելու մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ռուս խաղաղապահներին նախապես տեղյակ է պահել Արցախում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մասին։