Զախարյանը խոսել է Իսպանիայում ամենատարօրինակ բանի մասին. «Ամեն ինչ աշխատում է ըստ ժամանակացույցի»

«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում խոսել է Իսպանիայում կյանքին ընտելանալու մասին։
Ֆուտբոլիստն ասել է, որ այնտեղ կյանքն անսովոր է նրանով, որ ամեն ինչ աշխատում է ըստ ժամանակացույցի։ «Նույն ռեստորանները դադարներով են աշխատում։ Անգամ սննդի առաքումն է ընդհատումներով»,- ասել է նա՝ հավելելով, որ փորձում է ընտելանալ։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսի 19-ին։ 20-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով՝ մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Մինչ այս մարզիկը երեք տարի հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում»։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը Լա Լիգայում անցկացրել է 20 խաղ, դարձել 1 գնդակի և 1 գոլային փոխանցման հեղինակ։