Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք է արձանագրվել, հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ

Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք է արձանագրվել, հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հունիսի 28-ի տեղեկագրում հայտնում է Արցախում գրանցված հրադադարի խախտման դեպքերի  մասին։

«Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

 Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում նշված փաստերի վերաբերյալ։