Այսուհետ գործատուն կարող է տույժ կիրառել աշխատողի նկատմամբ. ի՞նչ է փոխվել Աշխատանքային օրենսգրքում

Այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ է մտել Աշխատանքային նոր օրենսգիրքը, որի 266 հոդվածից 122-ը էական փոփոխության է ենթարկվել։

Թե որոնք են հիմնական փոփոխությունները, MediaHub-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալայն հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։

Վերջինս մեզ ասաց, որ նոր փոփոխություններով, օրինակ, գործատուն այլևս չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքով։ Այսինքն՝ թոշակի անցնելուց հետո նույնպես քաղաքացին կարող է շարունակել աշխատել, եթե ազատման այլ հիմքեր առկա չեն։ 

Մեկ այլ փոփոխությամբ էլ գործատուն արդեն կարող է տույժ կիրառել աշխատողի նկատմամբ, եթե աշխատողը, օրինակ, խախտել է գործատուի կողմից ծանուցման ժամկետները։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Վահե Մակարյան