Դա գոմի էր նման, ոչ թե զորամասի. զոհվածի մայրը՝ հրդեհված զորանոցի մասին
Մենք այս իրավիճակում ենք, որովհետև մեզ մոտ տիրում է անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Երեկվա դեպքն էլ դրա արդյունքն է։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի մայրը։
Այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց։
Նրա խոսքով՝ եթե ժամանակին պատժվեին մեղավորները, ապա չէր լինի զինվորների կացարանում երեկվա ողբերգական հրդեհը, չէին լինի 15 զոհերը: Նա ցավով նշեց՝ զոհված զինծառայողների շարքերն անընդհատ համալրվում են:
«Ախր դա շենքի նման էլ չէր, այդ ճաղավանդակներով լուսամուտները... դա գոմի էր նման, ոչ թե զորանոցի: Չեմ հասկանում, տպավորություն է, որ հատուկ արած լինեն, բայց դա ավելի շատ գոմի էր նման: Ես ապշած եմ ու խոսքեր չունեմ»,-ասաց զոհված զինծառայողի մայրը՝ անդրադառնալով երեկվա ողբերգությանը։
Վերջինս հավելեց, որ այս անտարբերությունը շատ արագ տներ է քանդում, քանի որ հասարակության կողմից, բացարձակապես, ոչ մի արձագանք չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։