Երկար դադարից ու դեպրեսիաներից հետո Մայքլ Քոթանջյանը վերադառնում է

Երկար դադարից ու դեպրեսիաներից հետո Մայքլ Քոթանջյանը վերադառնում է

Շնորհավոր քո նոր տարին․ այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին՝ բոլոր կայքերով։ 

Երկար դադարից և դեպրեսիաներից հետո հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը դա երաժշտությունն ու արվեստն է, ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե մեծերին և թե փոքրերին։

Երգը հեղինակային չէ, բայց ամբողջությամբ արտահայտում է երգչի ներաշխարհն ու էմոցիաները։

Տեսահոլովակում նկարահանվել են երկու հայ բլոգերներ, որոնք ըստ Մայքլ Քոթանջյանի շատ կարևոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին և հոգ տանում քաղաքի մաքրությանն և գեղեցկությանը։

Տեսահոլովակը նկարահանվել է Հարապետության հրապարակում։

Երաժշտության հեղինակ՝ Ronald Miller և Bryan Wells։

Բառերի հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան։

Երգը ստեղծվել է կես դար առաջ և աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։

Տեսահոլովակի պրեմիերա-փակ ցուցադրությունը կկայանա դեկտեմբերի 24-ին ԱրՀվեստանոցում։

Մայքլ Քոթանջյանի մեծ ցանկությունն է, որ նոր տարին սկսենք մեր շուրջը բարություն սփռելով և իրար դրական էմոցիաներ պարգևելով։